Այսօր՝ նոյեմբերի 16-ին, Վաղարշապատ խոշորացված համայնքում համամասնական ընտրակարգով ավագանու ընտրություններ են: Ընտրություններն անցկացնելու համար կազմավորվել են 47 տեղամասեր: Վաղարշապատ համայնքի ընտրողների թիվը, ըստ Ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության տվյալների, 69866 է։               
 

«Գնիր հինգերորդ գիրքը տասը դրամով» ակցիան ավարտվում է

«Գնիր հինգերորդ գիրքը տասը դրամով»  ակցիան ավարտվում է
14.12.2013 | 19:13

«Բուկինիստ» գրախանութում վաղն ավարտվում է «Գնիր հինգերորդ գիրքը տասը դրամով» տոնական ակցիան: Գրախանութի աշխատակիցը մեզ տեղեկացրեց, որ ստացել են նոր գրքերի շատ մեծ խմբաքանակ ու հաճելի անակնկալ են մատուցել գրքասերներին: Այս օրերին յուրաքանչյուր հինգերորդ գիրքը ընթերցասերները ձեռք են բերել ընդամենը տասը դրամով: Ակցիայից օգտվԵլ են հարյուրավոր մարդիկ:

«Բուկինիստը» պատրաստվում է ամանորյա միջոցառումների:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1966

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ